Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերդ արդեն ծանոթ եք «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրին, որն արդեն 5-րդ տարին է, ինչ իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից:
60-ից ավելի մշակութային, մարզական և զբոսաշրջային բաղադրիչով այս ծրագրի նպատակն ի սկզբանե ամառը Երևանում իրենց հանգիստն անցկացնող մեր համաքաղաքացիների ու զբոսաշրջիկների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն էր: Եվ այսօր այն լիարժեք ծառայում է իր նպատակին՝ հնարավորին բացահայտելով Երևանի մշակութային և զբոսաշրջային հմայքը:
Վստահ եղեք, որ «Երևանյան ամառ» ծրագրի թիմը ջանք չի խնայում այն տարեցտարի ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար:
Իսկ ծրագրի այս տարվա միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


