▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տղամարդը 12-րդ հարկից ընկել է. նախնական տեղեկություններով` նա գողության նպատակով է մտել բնակարան

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սևակ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն բաժնի քննչական բաժնի պետի տեղակալներ Հարություն Խեդոյանն ու Վահե Լաչինյանը։ Այս պահին տեղում աշխատում է նաև դատաբժիշկը, իսկ դին անճանաչելի է, քանի որ ընկած է բերանքսիվայր և գլուխն ամբողջովին ջախջախված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее