▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում նախկինում 3 անգամ դատապարտված կինը դանակահարել է 33-ամյա տղամարդուն

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 12-ին, Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «կրծոսկրի կոթի, ձախ ուսահոդի, կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Արմեն Թալանչյանը: Մինչ Էրեբունու բժշիկները կպայքարեն վիրավորի կյանքի համար, ինչի շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրան դանակահարել է Երևանի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Տատարագուլոնը, ով դանակով մի քանի անգամ հարվածել է Ա. Թալանչյանի մարմնի տարբեր մասերի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее