▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ինչու՞ ենք տարածք տալիս Ձեզ, պարոն Կարապետյան...

ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, ազատ գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով հիմնադրվել է ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը: Ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը՝ փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ծառայությանը հատկացնելով այլ տարածք: 

Այս նախագծի ներկայացումը հարցեր առաջացրեց վարչապետի մոտ, մասնավորապես նա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին հարցրել է՝ Երևանում ինչու՞ ենք տարածք տալիս Ձեզ, պարոն Կարապետյան...

Կարդացեք նաև՝ Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև ներկայացված տեսանյութերում. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее