▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հայտնաբերվել է Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» դին

Հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1964 թ. ծնված Ա. Վ.-ի դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանն է, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее