▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 42-ամյա տղամարդն իր տանն անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ

Հուլիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների, տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ լրատվամիջոցը չի հրապարակում։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее