▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 23-ամյա երիտասարդն ընկել է շենքի 4-րդ հարկից. նա վերակենդանացման բաժանմունքում է

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 1 հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ քաղաքացին տեղափոխվել է Խորենացի փողոցի թիվ 15 շենքի բակից և նա Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հակոբ Սարգսյանն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 4-րդ հարկի պատուհանից վայր է ընկել։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее