▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 23:00-ից հետո բարձր երաժշտություն միացնողները կպատժվեն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ եւ անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի՝ ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը: Հետեւաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը եւ խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը»,- ասել է Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը: 

Քաղաքապետի խոսքով՝ տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչեւ նրանց գործունեության կասեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее