Դեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստում ավագանու անդամները հավանություն են տվել Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.31՝ 66.6 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ,Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանին, հաշվի առնելով Ռաիսա Մկրտչյանի անցած ստեղծագործական ուղին, նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների անհրաժեշտությունը:


