▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանաբնակ 1700 զինծառայողների ծնողներ այցելել են իրենց զավակներին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդեն 10-րդ անգամն է, որ երևանաբնակ զինծառայողների ծնողներին ճանապարհում ենք սահմանամերձ զորամասեր՝ իրենց զավակների հետ հանդիպելու:
2013 թվականից մինչ օրս, այս անգամն էլ ներառյալ, արդեն ավելի քան 11000 ծնող է այցելել զորամասեր և այն ուրախությունն ու ոգևորությունը, որի ականատեսը նախորդ այցի ժամանակ դարձանք նաև ես և ՀՀ պաշտպանության նախարարը, մեկ անգամ ևս ապացուցեց, որ այս ծրագրի նախաձեռնումն, իսկապես, շատ կարևոր ու անհրաժեշտ:

Տղերք ջան, ձեզ բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախներ: Համոզվա՛ծ եղեք, որ դուք և ձեր ծնողները մեր հատուկ ուշադրության կենտրոնում եք միշտ և այս ծրագիրն էլ լինելու է շարունակական:

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեծ պատրաստակամությամբ աջակցում են մեր այս ծրագրի պատշաճ իրականացմանը:
Մաղթում եմ ծնողներին բարի ճանապարհ և հաճելի հանդիպում զավակների հետ։
Երևանաբնակ 1700 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին»:

 

Տարոն Մարգարյան-ի լուսանկարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее