Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին ուղղված յուրօրինակ կոչով: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցած Էրդողանը անդրադարձել է հնարավորինս շատ զբոսաշրջիկ ներգրավելու հնարավորություններին ու այս ոլորտում Թուրքիայի առջև դրված նպատակներին: Նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ այլ երկրներում բնակվում է շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացի: Եվս 3.5 միլիոն քաղաքացի երկար ժամանակ արտերկրում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք, սակայն պահպանում է արտերկրի հետ կապը: Էրդողանը դիմել է արտերկրի այդ քաղաքացիներին՝ կոչ անելով իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում: «Հարևանիդ վերցրու, արի» կարգախոսով նոր արշավի շրջանակներում Էրդողանը հույս ունի Թուրքիա բերել ոչ միայն իր հայրենակիցներին, այլև արտերկրի նրանց հարևաններին, բարեկամներին ու ընկերներին: Թուրքիայի նախագահը նշել է, որ այս կերպ իրենք մտադիր են զբոսաշրջության ոլորտում ստացվող եկամուտը կարճ ժամանակում հասցնել 50 մլրդ դոլարի: Իսկ 2023թ. համար նախանշված է այդ եկամուտները հասցնել 86 մլրդ շեմին:
Էրդողանի կոչը՝ արտերկրի իր հայրենակիցներին. «Հարևանիդ վերցրու, արի»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


