▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը և Պուտինը կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ), որտեղ հանդիպում կունենա է Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Mynet» լրատվամիջոցի հաղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինիս նշել է, որ ներկայումս, այցի կազմակերպման համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Նշվում է, որ երկու նախագահները մասնակցելու են ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին: Ավելի վաղ թուրքական մամուլում ևս հայտնվել են տեղեկություններ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցի մասին:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը 2015թ չեղարկվեց, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը: Չնայած, որ կայանալիք ժողովի օրակարգային թեմաների մասին որևէ հայտարարություն չի եղել, այնուամենայնիվ սպասվում է, որ կքննարկվեն Սիրիայի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее