▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կատվի գլուխը «քոր» է գալիս, պոչը քսում է հովվի մահակին

 

Սեփական հանրությանը կենդանի թիրախ դարձրած ադրբեջանական ղեկավարությունը նախօրեի կրակոցով ևս մեկ անգամ հաստատեց ահաբեկիչներին զենք զինամթերք մատակարարելու վերաբերյալ փաստերի մեջ սեփական մեղավորությունը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն պետք է չակերտներով նշվի, քանզի այն ձևով լեգալ իշխանություն է, իսկ բովանդակությամբ ահաբեկչական կազմակերպություն: Բացի այն, որ դիվանագիտական չվերթները օգտագործում են իսլամիստներին զենք-զինամթերքով մատակարարելու համար, այլ նաև սեփական հանրությանն է դարձնում կենդանի թիրախ:
Ամիսներ առաջ լուսանկարներ տարածվեցին համացանցում, որ ադրբեջանական զինուժի հրետանին տեղակայել են սահմանամերձ գյուղերում, մասնավորապես լուսանկարներից երևում էին, որ հրետանին տեղակայված էրբնակելի տան ետնաբակում (բախչայում): Սա նշանակում է, որ հրետանու կիրառելուց հետո այդ կետը դառնում է թիրախային, որին մերձ գտնվում են բնակելի տներ: Այդպիսի մի փորձ էլ արվեց նախօրեին որի պատասխան հարվածը անդառնալի եղավ ադրբեջանական կողմի համար:
Ադրբեջանական իշխանությունները միջազգային սկանդալի կիզակետում հայտնվելու ու ահաբեկչական կազմակերպություններին սատար կանգնելու խարանից ձերբազատվելու համար, կրկին լարում են սահմանը ու իրենք լավ գիտեն պատասխանի ուժգնությունն էլ, հետևանքների խորությունն էլ: Ուստի այժմ պետք էր որ աշխարհը խոսեր ոչ թե ահաբեկիչներին սատարելու, այլ խաղաղ բնակչի զոհվելու մասին, ուստի կազմակերպում է սադրանք:
Ժողովրդական խոսք կա, «երբ կատվի գլուխը «քոր» է գալիս, պոչը քսում է հովվի մահակին»:
Վահագն Սարոյան

Սեփական հանրությանը կենդանի թիրախ դարձրած ադրբեջանական ղեկավարությունը նախօրեի կրակոցով ևս մեկ անգամ հաստատեց ահաբեկիչներին զենք զինամթերք մատակարարելու վերաբերյալ փաստերի մեջ սեփական մեղավորությունը:Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն պետք է չակերտներով նշվի, քանզի այն ձևով լեգալ իշխանություն է, իսկ բովանդակությամբ ահաբեկչական կազմակերպություն:

Բացի այն, որ դիվանագիտական չվերթները օգտագործում են իսլամիստներին զենք-զինամթերքով մատակարարելու համար, այլ նաև սեփական հանրությանն է դարձնում կենդանի թիրախ:Ամիսներ առաջ լուսանկարներ տարածվեցին համացանցում, որ ադրբեջանական զինուժի հրետանին տեղակայել են սահմանամերձ գյուղերում, մասնավորապես լուսանկարներից երևում էին, որ հրետանին տեղակայված էրբնակելի տան ետնաբակում (բախչայում): Սա նշանակում է, որ հրետանու կիրառելուց հետո այդ կետը դառնում է թիրախային, որին մերձ գտնվում են բնակելի տներ:

Այդպիսի մի փորձ էլ արվեց նախօրեին որի պատասխան հարվածը անդառնալի եղավ ադրբեջանական կողմի համար:Ադրբեջանական իշխանությունները միջազգային սկանդալի կիզակետում հայտնվելու ու ահաբեկչական կազմակերպություններին սատար կանգնելու խարանից ձերբազատվելու համար, կրկին լարում են սահմանը ու իրենք լավ գիտեն պատասխանի ուժգնությունն էլ, հետևանքների խորությունն էլ:

Ուստի այժմ պետք էր որ աշխարհը խոսեր ոչ թե ահաբեկիչներին սատարելու, այլ խաղաղ բնակչի զոհվելու մասին, ուստի կազմակերպում է սադրանք:Ժողովրդական խոսք կա, «երբ կատվի գլուխը «քոր» է գալիս, պոչը քսում է հովվի մահակին»:


Վահագն Սարոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее