Նախորդ տարի Արցախի սահմանը պաշտպանելիս զոհված զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի լույս աշխարհ եկած եղբայրն արդեն մեկ ամսական է: Նորածնին ծնողները կոչել են հերոս որդու անունով՝ Արտյոմ: Մայրը հույս ունի, որ փոքրիկը կշարունակի ավագ եղբոր անավարտ գործը: Ժամկետային զինծառայողը Լոռու Կաթնաջուր գյուղից էր, ընկել է ապրիլյան դեպքերից մի քանի օր առաջ: Եղբոր ծնունդից առաջ էլ արել է իր գործը՝ մոր երազում այցելել է ընտանիքին, ավետել՝ «ինքը վերածնվելու է»:
Աղբյուրը՝ Armtimes.com


