▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել

Այսօր` հոկտեմբերի 29-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանող է մահացել: Այս տեղեկատվությունը Asekose.am-ի թղթակցին հաստատեցին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սակայն այլ մանրամասների համար առաջարկեցին դիմել վարչության պետ Կարեն  Գրիգորյանին:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Գրիգորյանն ասաց, որ մահացողը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է.

«Դեպքը պատահել է ֆիզկուլտուրայի դասաժամի ընթացքում: Ուսանողն իրեն վատ է զգացել, սակայն մինչ մեր բուժկետի աշխատակիցները մոտեցել են նա արդեն մահացած է եղել: Հետո  նաև եկել է շտապօգնությունը»:

Կարեն Գրիգորյանի խոսքով` դեռ հայտնի չէ, թե որն է եղել ուսանողի մահվան պատճառը: Իսկ այն հարցին` արդյո՞ք մինչ այդ մահացողն ունեցել է առողջական գանգատներ, Կարեն Գրիգորյանը պատասխանեց, որ իր ունեցած տվյալներով տղան սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее