▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵԼՔ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ

«ԵԼՔ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական Միության Խորհրդի կողմից հրապարակված Հայաստան - Եվրոպական Միություն «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի» սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական եւ հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների եւ համագործակցության ճանապարհային քարտեզը,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության հաստատումը եւ դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում հաստատված մի շարք արատավոր երեւույթների հաղթահարմանը,

«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է.

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ բանակցված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարեւորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարեւորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման եւ Հայաստանում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար:

«ԵԼՔ» դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարեւորագույն գրավական եւ պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։

«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ստորագրող կողմերին մինչեւ վերջ ցուցաբերել քաղաքական կամք եւ հետեւողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման եւ հետագա վավերացման գործընթացը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее