▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել է խնամի-ծանոթ-բարեկամի էջը փակելու ժամանակը.Փաշինյանի ելույթը

«Ելք» դաշինքի առաջին համաժողովին դաշինքի անդամ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր տարաձայնությունների, բարդությունների ու կանխատեսումների, այսօր իրար կողքի հանուն ՀՀ-ի կանգնելը հպարտություն է:

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի: Մենք ամեն փողոցում ու թաղում համախոհներ ունենք: մեր խնդիրն է՝ օգնել ՀՀ քաղաքացուն հասկանալ, որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք են, իրենց քաղաքական կամքն ու ընտրությունը: Եկել է կոռումպացված Հայաստանի էջը փակելու ու լուսավոր Հայաստանի էջը բացելու ժամանակը: Եկել է խնամի-ծանոթ-բարեկամի Հայաստանի էջը փակելու ու քաղաքացիականը բացելու ժամանակը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե փախչում:

«Մենք սխալվում էինք, երբ ասում էինք, թե բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է, շաքարինը` Սամվել Ալեքսանյանինը, իրականում դա Սերժ Սարգսյանի մենաշնորհն է, և նա ընտրությունների միջոցով ցանկանում է կրկին անձեռնմխելի դարձնել բանանի ներկրման իր իրավունքը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.

«Կարեն Կարապետյանին չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, իսկ մեզ դրա համար ընդամենը 47 րոպե է անհրաժեշտ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее