▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցականների կյանքեր փրկած հերոս Արտակ Կիրակոսյանը կրկին բեմում է

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի վերադարձի համերգը, որը երախտիքի խոսք էր բոլոր նրանց, ովքեր 9 տարի առաջ իրեն օգնել էին մեկնել Գերմանիա՝ դժբախտ պատահարից հետո վերականգնողական բուժօգնություն ստանալու:

Համերգի ժամանակ տաղանդավոր երգիչը հանդես եկավ Արսեն Գրիգորյանի, Արմեն Ադամյանի, Շուշան Պետրոսյանի, Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի, Քրիստինե Պեպելյանի, Լեյլա Սարիբեկյանի և հայկական երգարվեստի այլ ներկայացուցիչների երգերի կատարմամբ: Ընթացքում նա անակնկալ կերպով բեմ էր հրավիրում իր ընկերներին:

Արսեն Սաֆարյանի հետ կատարեց «Հին օրեր» երգը, Քրիստինե Պեպելյանի հետ՝ «Մայրիկ»-ը:

 «Դու հերոս ես և հպարտ եմ, որ քեզ հետ երգեցի»,-ասաց Արսեն Սաֆարյանը:

Երեկոյին ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Սարդարապատում Անկախության 90-ամյակին նվիրված համերգի գլխավոր փորձի ժամանակ հանկարծակի բարձրացած քամին 3.5 տոննա կշռող լուսարձակը շրջեց բեմում գտնվողների վրա: Իսկ բեմում շուրջ 120 մարդ կար՝ հիմնականում երեխաներ: Մի քանի դպրոցականների կյանքեր փրկելով՝ այդ օրը լուրջ վնասվածքներ ստացավ նաև օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее