▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու սրիկա ես, քեզ պաշտպանողներն` ավելի». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրեմլից փող չեմ ստանում եւ, ի տարբերություն մի շարք «արեւմտամետների»` Արեւմուտքից էլ գրանտ չեմ ստացել իմ ողջ գիտակցական կյանքում ու մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու է ինչ–որ տեղից փող ստանալը «շպիոնություն», իսկ մի այլ տեղից ստանալը` անձնազոհ հայրենասիրություն։
Դառնանք «փրկչին»։ Ես նրան ոչ միայն չեմ հավատում, նաեւ համարում եմ իմ ոխերիմ թշնամին։ Չեմ թաքցնի` ատում եմ իրեն ու նողկում եմ իրենից։ Ես նրա մեջ տեսնում եմ ինձ ատելի մարդկային բոլոր արատները եւ վստահ եմ, որ լիքը արատներ կան, որ դեռ չի «մատուցել» Հայաստանին։ Բայց, ավաղ, կհասցնի «մատուցել»։ Էյֆորիայից խելքները թռցրածների շնորհիվ։
Փնտրում եմ ընդամենը մեկ պատճառ էդ արարածին հավատալու եւ չեմ գտնում։ Չեմ գտնում մի պարզ պատճառով. էդ արարածը անսահմանության ձգտող չափերի հասնող ստախոս է ու անազնիվ։ Ասվածն էնքան տեսանելի է, էնքան աչք ծակող, որ ստիպված եմ նրան պաշտպանողների մասին էլ նույնը մտածել, ինչ որ մտածում եմ հենց ի՛ր մասին։
Խաղաղությո՞ւն է ուզում։ Իսկ գուցե փորփրեք էյֆորիայից տենդահարված ձեր ուղեղների ծալքերը, ու այնտեղ գտնեք այն շրջանը, որ այդ «խաղաղասերը» Սեւրի դաշնագի՞ր էր թափ տալիս աշխարհի քթի տակ, թփթփացնում էր «նոր տարածքներ» գրավելու պատրաստվող պաշտպանության նախարարի ուսը, կոկորդ էր ճղում, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Դժվա՞ր է հասկանալ, որ մեկ էլ հանկարծ «խաղաղասեր» դարձավ, որովհետեւ որեւէ այլ բան դառնալու բոլոր հնարավորությունները մսխել է։ Բոլո՛ր։
Դե ոչի՜նչ, անփորձ էր, չէր հասկանում, սկսեց «նորաձեւ կրթվել» ու հասկացավ։
Լա՛վ, ես էլ ձեզ նման ինձ ապուշի տեղ դնեմ, մոռանամ չորս հազարից ավելի զոհերին, մոռանամ տասը հազարից ավելի անոտ–անձեռք մեր սիրուն տղաներին, մոռանամ կորսված Արցախը, կորսված հայաստանյան տարածքները ու ասեմ` դե ոչինչ…
Չէ, չի ստացվում։ Ու չի ստացվում, որովհետեւ ձեր «փրկիչը» ոչ թե խոստովանում է, որ մեր երկիրը դրել է անելանելի վիճակի մեջ ու ՍՏԻՊՎԱ՛Ծ Է դարձել Ալիեւի խամաճիկը, որ այլեւս ուրիշ ելք չունի, այլ պատերազմում ջախջախիչ պարտությունից սկսած մինչեւ անվերջանալի թվացող միակողմանի զիջումները ներկայացնում է որպես աննախադեպ հաղթանակներ, իրեն էլ` երկնքից իջած լուսապսակով փրկիչ։
Ուզում եք` հավատացեք, չեք ուզում` ջհանդամ թե հավատաք. եթե իր ու իր քպակույտի աններելի սխալները խոստովաներ, ասեր` պարտված երկիր ենք, ստիպված ենք զիջումներ անել, ուրիշ ելք չունենք, սիրելի «արժանապատիվ» քաղաքացիներ, դրանից ատելությունս չէր պակասի, բայց ամեն ջանք կթափեի, որ գոնե հավատայի` այնուամենայնիվ, երկրի մասին է մտածում, ոչ թե իր նզովյալ աթոռի։
Իսկ ամենանողկալին այն է, որ Հայաստանի ինքնիշխանության մասին բարբաջանքներն ավարտում է 44–օրյա դժոխքի զոհերին «փառք տալով»։
Սրիկա՛, հա՛, հե՛նց սրիկա, մեր նահատակները` գիտակցված, թե ծառայության բերումով կռվում էին Արցախի լինելիության համար, ոչ թե Արցախը կորցնելու գնով «ինքնիշխանություն» ձեռք բերելու համար։
Դու սրիկա ես։
Ոչ միայն դու։
Քեզ պաշտպանողները` նույնպես ու ոչ պակաս։ Նույնիսկ` ավելի։
Դու գոնե մի արդարանալու բան ունես. Նազարի բախտով երկրի ղեկավար ես դարձել ու քեզնմանի համար անասելի դժվար է հրաժարվել էդ «բախտին», պաշտպանողնե՞րդ ինչ ունեն կորցնելու։
Իրոք որ, շատ–շատ` Հայաստանը կորցնեք։
Քանի դեռ հաց կա, էստեղ կաց։ Հետո դե` մեծ աշխարհ է, մի տեղ կգտնեք, որտեղ հաց կճարվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее