▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղապետի հորեղբոր տղան սպանել է իրենց թեկնածուի օգտին քվեարկելուց հրաժարված տղամարդուն

Այսօր  սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում օպերատիվ տղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ֆոտոլրագրողին մի քանի քաղաքացիներ պատմել են դեպքի մանրամասները. «Սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է, ում անունը Արտաշես է, նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան է, ում անունը Կառլեն է։ Պատճառը եղել է, այն որ Կառլենը Արտաշեսին ասել է՝ պետք է ընտրություններին ընտրի իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է՝ ինքն ունի իր թեկնածուին, նրան էլ ընտրելու է, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, և Արտաշեսին դանակահարել են»։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее