▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու ո՞վ ես, դերասա′ն. ձեր շինած երկիրն ա. դատավորը` Վահան Շիրխանյանին

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ընթանում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական քննությունը: 
Քիչ առաջ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ` հայտնելով, որ իր պաշտպանյալն իրեն է փոխանցել դատավորի խոսքերը: 
Ըստ այդմ` դատավորը Շիրխանյանին ասել է. «Դու ո՞վ ես, դերասա′ն: Ձեր շինած երկիրն ա: Դու հիվանդ չես: Լավ վազում ես»: 
Տեսանյութը՝ Armlur.am-ի

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ընթանում է Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը: 

Նիստին Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը դահլիճից դուրս Վահան Շիրխանյանի հասցեին անհարգալից և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և փորձել է հաշիվ պահանջել։ Նա մեջբերեց Շիրխանյանի և դատավորի առանձնազրույցից մի հատված. «Դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ չես հասկանում: Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում, դերասա՛ն, դու հիվանդ չես, նույնիսկ վազում ես»,- մասնավորապես ասել է դատավորը Վահան Շիրխանյանին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее