▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կարելի է փողոց փակել

Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանում  կրկին  փողոց էին փակել՝ ներկայացնելով որոծ պահանջներ, ինչը համացանցում, նաև՝ համաքաղաքացիների կողմից միանշանակ չի ընդունվել: 

«Առավոտյան գործի էի գնում, տեսնեմ փողոցները փակել են ձկան խանութի մոտից մինչև ՌԴ դեսպանատուն։ Է հետո՞, չվերջացավ էտ ձեր թավշյա հեղափոխություն ասվածը։ Հիմա ով որտեղ ուզի, պետքա փողոց փակի՞։ Ստեղ են ասել, զզվացրիք արդեն։ Դե եկեք մարզերում, քաղաքներում փողոցներ փակենք, մարդա մեր շենքի դեմը, ավտոյի, չգնանք գործի… չե՞ք զգում, որ սա ապակառուցողական ճանապարհ է։ Մի անգամ արեցինք, հասկացանք, հիմա եկել է ժամանակը աշխատելու, կառուցելու, կարգ ու կանոն հաստատելու»,-գրել է  ֆեյսբուքյան իր էջում Օֆելյա Սիմոնյանը։

 

Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ նշված փողոցն արդեն բաց է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее