Աշոտ Մանուչարյանը հանգիստ վեր է կենում և դատական վարույթ իրականացնողներին անվանում է եթերով պոռնիկ ու ոչ մեկի պետքը չի: Մարդը կոնկրետ ասում է.
«…Մեզ մոտ դատարանում երեք պոռնիկ կա՝ դատավոր, դատախազ և քննիչ։ Այդ երեք պոռնիկին չենք կարողանում ասել՝ դու պոռնիկ ես, ասում ենք՝ Նիկոլը թող ասի….»։

Այս հայտարարությունից հետո արձագանք չլինելը, գոնե դալանների տակ ծեծելու ընդունված հոխորտանքներ չհնչեցնելը այդ մարմինների ղեկավարների կողմից մեղմ ասած տարակուսելի էր:

Ուրիշ ժամանակ գեղեցիկ խոսքեր են ասում, զարմանում են, թե ինչու մարդիկ դատավորին չեն վստահում, ճռճռան ելույթներ են ունենում հանրային վստահության բաղադրիչը բարձրացնելուց, իսկ նման մերկապարանոց հայտարարություններն անտեսում են:
Գուցե ժամանակին Գագիկ Հարությունյանն ու Աշոտ Մանուչարյանը մոտ էլ եղած լինեն, ով գիտե: Բայց մի բան հաստատ է, եթե Մանուչարյանը այդ բառով պիտակավորեր օրինակ ԲԴԽ-ին, հիմա առնվազն 5 տարբեր տիպի արձհգանք կլիներ: Գևորգ Դանիելյանը նույնիսկ ֆեյսբուքով կանդրադառնար, իսկ դատական դեպարտամենտը կդատապարտեր: Այսպիսի դեպքերում բոլոր հնչած ելույթները կորցնում են իրենց արժեքը, իսկ հասարակությունը մնում է տարակուսած:
Ամալյա Մարգարարյան


