
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և կատարել հետևյալ գրառումը.
«Դարի ամենացուրտ փետրվարը Արարատյան դաշտում եղել է 1950 թվականին, 12 օր օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին տատանվել է -25....-31 աստիճանի սահմաններում»:



