Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ բանաձևը Դանիայի խորհրդարանի օրակարգ էր բերվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից՝ Դանիայի հայ համայնքի ջանքերով:


