Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել 26-ամյա տղայի սպանությունը։
Տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ մայիսի 4-ին, ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։ Կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում։


