▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. բախվել են 01-ն ու կվադրացիկլը. 13 և 14 տարեկան երեխաները մահացել են

Հուլիսի 8-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 56 FU 272 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս. Մ.) և կվադրոցիկլը, ինչի հետևանքով վերջինիս վարորդ՝ 2003 թ. ծնված Հ. Ի.-ը և ուղևոր՝ 2004 թ. ծնված Գ. Խ.-ը Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

shamshyan.com-ի տեղեկություններով,  մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին, մեկը 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն էր, իսկ մյուսը՝ 13-ամյա Գոռ Խաչատրյանը, վիրավոր է 13 տարեկան Երեմ Հախվերդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее