▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դադարեցվել է թիվ 53 երթուղու աշխատանքը. վարորդների կարիք կա

Հարգելի համաքաղաքացիներ.

2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 երթուղով (Ջրվեժ - Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով.
Ջրվեժ (սկ.) - Քոչինյան - Բագրևանդի - Մոլդովական - Գայի 1-ին - Ստեփանյան փողոցներ - Գայի պողոտա - Մուրադյան - Դ. Բեկի - Ռոստովյան - Գ. Նժդեհի փողոցներ - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Գ. Նժդեհի հր. – Բագրատունյաց պող. - Չեխովի - Արտաշիսյան - Հ. Հովհաննիսյան փողոցներ - Վերին Չարբախ (վկ.): 
Հետադարձը` նույն երթուղով՝ մինչև Գ. Նժդեհի հր. - Գ. Նժդեհի - Ռոստովյան փողոցներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով: 
Միաժամանակ հայտնում ենք, որ ավտոբուսային հ. 4 երթուղին սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում՝ նշված երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար (հեռ.՝ 011 674420, 011 674460)։

 

Երևանի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее