Երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «11 տարի ազատազրկում Ժիրայր Սեֆիլյանին…
ԳԱՐՈՒՆ Ա, ՁՅՈՒՆ Ա ԱՐԵԼ...
մեր բաց գլխին...»:
Հիշեցնենք, որ դատարանում մեղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հինադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։
Ավելի ուշ Ժիրայր Սեֆիյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, անդրադառնալով մեղադրող դատախազի միջնորդությանը, ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դեռ կանդրադառնամ ինչու և ինչի համար դատապարտվեց Ժիրայրը …դեռ կսպասեմ Աստծո արդար դատաստանին, բայց եթե ուշանա, ինքս՝ անարդարս արդարատության համար վրեժխնդիր կլինեմ.... սա ուղված է բոլոր նրանց, ովքեր Ժիրայրի հետ անարդար գտնվեցին: Ով ուզում է թող լինի, հասնելու եմ ձեզ մեկ առ մեկ ու ես կդառնամ ձեզ հոշոտող գազանը»: