▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցրտահարվածը կանդամահատվի

Արդեն երկու օր է, «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում համապատասխան բուժում է ստանում 1948 թ.-ին ծնված գյումրիաբնակ Լևոն Մաթևոսյանը: Հիվանդը ԲԿ է տեղափոխվել օրգանիզմի գերսառեցումով: Ցրտահարվել են տուժածի վերին և մասնավորապես ստորին վերջույթները՝ երրորդ, չորրորդ աստիճանի ցրտահարություն, ախտորոշվել է թաց գանգրենա: Լևոն Մաթևոսյանը բնակվում է տնակում և, ըստ նախնական տեղեկությունների, վերջին 20 օրվա ընթացքում չի սնվել ու տնակը ջեռուցելու հնարավորություն չի ունեցել: Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մասնագետները վերջույթների անդամահատումը անխուսափելի են համարում:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее