112 Украина ուկրաինական ալիքը գրում է, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի որդուն` Ալեքսանդրին:
Նա կասկածվում է «ուսապարկերի գնման գործով»: ՆԳՆ-ի համար ուսապարկերը գնվել են գոյություն չունեցող ընկերությունից ու կրկնակի թանկ գներով: Խոսքը գնում է 520 հազար դոլարի գումարի մասին:
Արսեն Ավագովի նախկին խորհրդկան Իլյա Կիվան կայքին հայտնել է, որ Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են` հաշվի չառնելով, որ վերջին օրերի խուզարկությունների արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել. «Նրան ուղղակի փորձում են զրկել ազատությունից, որպեսզի տղայի միջոցով ազդեն նախարարի որոշումների վրա»,-ասել է նա:
Ալեքսանդր Ավագովի հետ ձերբակալվել է նաեւ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Չեբոտարյան ու գնորդ կազմակերպության կեղծ ղեկավարը:


