▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, որ կարելի է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել . Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը մերժողական ընդդիմություն չի լինելու քննադատելու է փաստարկված։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, իրենք որոշել ենէ լինելու կառուցողական ընդդիմություն եւ կառավարության գործունեությունը քննադատելու է ըստ էության եւ փաստերով: «Մենք քննադատելու ենք փաստարկված, այլ ոչ թե ասելու ենք ձեր սանրվածքը մեզ դուր չի գալիս կամ դուք շատ երիտասարդ եք եւ չպետք է լինեք նախարար: Դա քաղաքական մոտեցում չէ: Մենք գնալու ենք առողջ քննադատության ճանապարհով: Այնտեղ, որտեղ կտեսնենք դրական արդյունք, մենք դա կողջունենք»,- ասել է Շարմազանովը։

Նա նշել է, թե ՀՀԿ-ն երկար տարիներ իշխանություն է եղել, շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել ապակառուցողական ընդդիմություն ու չի պատրաստվում գնալ այդ ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее