▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծըգլը առողջական խնդիրներ ունի. «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով նիստը հետաձգվել է

armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը հետաձգվել է:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից դատարան չէին բերել ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծըգլ). դատարան էին բերվել միայն ամբաստանյալներ Սարգիս Հախանումյանն (մականունը՝ Տլե) ու Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):

Սարգիս Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը դատարան չի բերվել առողջական խնդիրների պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին, որ հիմնարկից համապատասխան գրություն է ուղարկվել դատարան, որ Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայացվել դատարան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее