▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծայրահեղ ուժեղ է բանկային լոբբինգը և ծայրահեղ թույլ են մեր քաղաքական գործիչները. Արտյոմ Հարությունյան

Ծայրահեղ ուժեղ է մեր բանկային լոբբինգը և ծայրահեղ թույլ են մեր քաղաքական գործիչները. Արտյոմ Հարությունյանը խոսեց կրիպտոակտիվների օրինագծի  վտանգների մասին

ԱրմենիաSputnik մամուլի ակումբում Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիրը նշեց, որ 100–ավոր միլիոն դոլարներով հենց հիմա կրիպտոյով են ՀՀ–ում Իրանի քաղաքացիներն առևտուր անում, ի՞նչ պիտի անեն նրանք։

«Դրան ի պատասխան Կենտրոնական բանկը բաց տեքստով ասում է` այո, մենք դա էլ ուզում ենք անենք, որ Իրանի և ՌԴ–ի քաղաքացիները էլ առևտուր չանեն։ Ու ոչ ոք իրենց չի ուզում դեմ գնալ»,–ասաց նա։

Դիտեք նաև՝

 

Պետական մասշտաբի դավադրություն. Արտյոմ Հարությունյանը` կրիպտոակտիվների օրինագծի մասին

«Սրա նպատակը մեր տնտեսական աճի զսպումն է, և որ մեր սուվերենությանը «պառկացնեն» եվրոպական բանկային համակարգի տակ։ Ընդ որում` այդ կարգավորումը դեռևս Եվրոպայում էլ ուժի մեջ դրված չէ։

Եվրոպական բանկային համակարգը սա շատերին է պարտադրում, բայց դեռ ոչ մեկին չեն կարողացել ստիպել դա անել»,– ԱրմենիաSputnik մամուլի ակումբում ասաց Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը` անդրադառնալով ԱԺ–ի կողմից ընդունած օրինագծին։

Նշենք` մայիսի 29–ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրինագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее