▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկության դեպքում Բաքվի դահլիճում խուլիգանությունը կկանխվեր

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկների մասնակցությունը չէր կարող սովորական պայմաններում ընթանալ, նկատում է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն այստեղ այլ գործոնների վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:

Սուլոցներն ու բղավոցները, որոնք հնչեցին մեր ըմբիշի` Ջանես Նազարյանի պարգևատրման ժամանակ, միգուցե, սպասելի էին, բայց այլ հանգամանքների մասին են հիշեցնում:

Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և, ի դեպ, հարաբերական կայունության պայմաններում Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել:

Երկրորդ, պարզ է, չէ՞, որ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում, եթե լիներ ցանկություն, ապա դահլիճից հնչող խուլիգանությունը կկանխվեր, սակայն ադրբեջանական փոքրոգիությունը նույնիսկ այդտեղ է աշխատում:

Սատարումս եմ հայտնում մեր մարզիկներին՝ քաջ գիտակցելով, թե ինչ է նշանակում լինել թշնամական Ադրբեջանում, այդ մթնոլորտում մրցասպարեզ դուրս գալ և հաղթել», - նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее