▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս պետք է դառնանք իսկապես հայամետ, քանի որ սա շատ կարևոր է.Հասմիկ Պապյան

«Այս ցույցերից հետո աշխարհը սկսեց մեզ ճանաչել ոչ միայն որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած կամ Ցեղասպանության ենթարկված ժողովրդի, այլև որպես մեծ կամքի ուժ ունեցող և բարոյական չափանիշներով ապրող ազգի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը՝ հավելելով.

«Արտերկրից ինձ շատերն են զանգում, գրում: Ասում են՝ այսքան մարդ փողոցում լինի ու անկարգություններ չլինե՞ն: Սա ինչ-որ որակի մասին է խոսում, որը մենք ունեինք, սակայն թաքնված էր, խեղդված: Հայի գենը խոսեց և մենք պետք է շարունակենք այս մակարդակով»: 

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ նշեց, որ այս հեղափոխությունը նաև մշակութային էր. 

«Այս երիտասարդներին պետք է ուղղորդել: Երբ Նիկոլ Փաշինյանին հարցրին՝ ռուսամե՞տ է, թե՝ արևմտամետ, նա պատասխանեց, որ հայամետ է: Բոլորս պետք է կառչենք այդ խոսքից եւ դառնանք իսկապես հայամետ, քանի որ սա շատ կարևոր է՝ ավանդույթները չկորցնելու, կորցրածն էլ վերականգնելու համար: Հայի գենն արթնացել է, պետք է ճանապարհ տալ»:

Հարցին, թե կցանկանա՞ր լինել ՀՀ Մշակույթի նախարար, քանի որ ամիսներ առաջ այդ թեման շոշափվել է, երգչուհին պատասխանեց.

«Նման հավակնություններ չունեմ: Ես պատրաստ եմ ցանկացած ձևով օգնել, իմ փորձը փոխանցել երիտասարդներին՝ թեկուզ խորհուրդներով»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее