▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկն իրավունք չի ունեցել քթի նման պլաստիկ վիրահատություն անելու. նոր մանրամասներ` մահացած Մանեի դեպքից

Արդեն տեղեկացրել ենք, որ Բելգորոդում 24-ամյա Մանե Մարտիրոսյանը բժշկի մեղքով մահացել է քթի վիրահատությունից:

Ինչպես տեղեկացնում է Life.ru կայքը, այն օրը, երբ Մանեն մահացել է, բժիշկն աղջկա հարազատներին վերադարձրել է վիրահատության գումարը, աղջկա հողաթափերն ու շամպայնը, որը աղջիկը նրան էր նվիրել Ամանորի կապակցությամբ: Մանեի հայրը` Աշոտ Մարտիրոսյանը, պատմել է ,որ վիրահատության գումարը աղջիկը բավական երկար ժամանակ է հավաքել. 70.000 ռուբլին 24-ամյա Մանեի համար բավականաչափ մեծ գումար էր, որի մի մասը նա պարտք էր վերցրել իր հարազատներից:

Скриншот: L!FE Эксклюзив

Երբ աղջկան վերջապես հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարը, Մանեն լուսանկարել  է այն:

Фото: Манэ Мартиросян 

Քննիչների խոսքով` բժիշկն իրավունք չի ունեցել քթի նման պլաստիկ վիրահատություններ անելու, այլ իրավունք է ունեցել միայն վիրահատական  միջամտությունների, որոնք կապված են քթի միջնապատի ուղղման հետ: 

Հիշեցնենք, որ  այս պահին ընթանում է տվյալ գործի քննությունը, և համապատասխան մարմինները փորձում են պարզել, թե վիրահատություն կատարող բժշկի մեղքը որն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее