«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարզվում է Բելառուսում դեսպան ունենք։ Ինտերնետում փորձեցի գտնել թե էսքան տարիներ դեսպան աշխատած Արմեն Խաչատրյանը ինչ է արել։ Բան չկա, մի քանի տեղ հոդվածներ կան, որ նա՝ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, օտարերկրյա այցելություններից մեկի ժամանակ հյուրանոցից խալաթ է գողացել: 16 տարի դիվանագետ է Արմեն Խաչատրյանը, Բելառուսից առաջ Ուկրաինայում էր դեսպան։ Ու համացանցը էս մարդուն հիշում է էդ խալաթով։ Հայ դիվանագիտության խալաթն է սա»։
Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Պաշտոնական Երևանն այս թեմայով նախընտրում է լռությունը:


