▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բախտատերը թաղեմ... »

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բախտատերը թաղեմ... Տեսնե՞ս մի օր էլ մեզ նամակ կուղարկեն կադաստրից ու նման լավ լուր կասե՞ն...
Ազզզզզզ ջան, իսկ կարո՞ղ է բանկերում էլ ավանդներ, ինչ-որ տեղերում էլ ավտոմեքենաներ ունե՞ս ու չգիտես, ստուգի՛ր...»։

***

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում «Ֆակտոր»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու է նրա եկամուտների հայտարարագիրը լրացված թերություններով, 2 գույքի մասին նշված չէ, պարզաբանեց․

«Ես, որ նշել եմ էն հողատարածքը, որն ունեմ, որից մի հատված առանձնացրել և վաճառել եմ․ դա առանձին գույք չի եղել, մի հողատարածքի մեջ է եղել, առանձնացվել վաճառվել է, հետևաբար առանձին ներկայացված չի եղել։

Ինչ վերաբերում է բնակարանին, դա այն բնակարանն է, որտեղ ես ծնվել եմ և այդ տանը գրանցվել եմ օրենքի ուժով։ Այդ տանը դարձել եմ համասեփականատեր, որտեղ գրանցված եմ եղել․․․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ այդ բնակարանի համասեփականատեր եմ»,- ասաց նախարարը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ գույք եք ունեցել, բայց տեղյա՞կ չեք եղել, նախարարն արձագանքեց․ «Այո՛, փաստորեն տենց ա ստացվում․․․ Ստուգել եմ, էլ ուրիշ այդպիսի գույք չունեմ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее