▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղանիսցիները փակել էին Հայաստան­ Վրաստան միջպետական ավտոճանապարհը. պատճառը նորակոչիկներն էին

Armenpress-ը գրում է. Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հունվարի 21­ին փակել էին Հայաստան­ Վրաստան միջպետական ավտոճանապարհը: Կայքի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը պարզաբանեց, որ պատճառը Բաղանիսում ընդունված ավանդույթն է, ըստ որի, բաղանիսցի նորակոչիկներին սահման են ճանապարհում գյուղից` դհոլ­զուռնայով: «Ընդունված է, որ նորակոչիկները ծառայության են մեկնում զինկոմիսարիատի մոտից: Քանի որ մեր նորակոչիկները ավանդույթի համաձայն որոշել էին ծառայության մեկնել գյուղից, Նոյեմբերյանի զինկոմիսարիատում համարել են, որ, Նոյեմբերյան քաղաք չներկայանալով, վերջիններս ծառայությունից խուսափել են»,­ասաց նա: 

 Համայնքապետը նշեց, որ զինկոմիսարիատից տվյալ նորակոչիկների ծառայության մեկնելու օրը տեղափոխել են հունվարի 26­ին, ինչն էլ առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը եւ ճանապարհի փակման պատճառ էր դարձել: «Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր բնակիչները սահմանին ապրելով բանակից չեն խուսափում»,­հավելեց Սահակյանը: Միջպետական ավտոճանապարհն արդեն բաց է, իսկ նորակոչիկներին բանակ կճանապարհեն հունվարի 26­ին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее