▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում «հայկական» սառնարաններ են վաճառել

 

Этикетка на холодильнике в Бинагадинском филиале сети магазинов Baku Electronics

Բաքվի էլեկտրոնիկայի խանութներից մեկում գնորդները հայերեն պիտակով սառնարան են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Գտածոյի» մասին խմբագրությանը հաղորդել է Baku Electronics էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի այցելուն։

Baku Electronics-ի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ հայերեն գրություն գտել են միայն մեկ մոդելի վրա։ Նրա խոսքով, երբ ընկերության մենեջերներն իմացել են այդ մասին, նշված ապրանքը հանել են վաճառքից։

«Սխալը թույլ է տրվել Հնդկաստանի արտադրության LG սառնարանների իրացման ժամանակ», — հաղորդել է Baku Electronics-ի ներկայացուցիչը։

Ադրբեջանում LG ընկերության ներկայացուցչությունից էլ հայտնել են, որ իրենց սառնարաններն առաքվում են ոչ միայն այդ երկիր, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներ։ Թյուրիմացությունը տեղի է ունեցել ապրանքների փաթեթավորման և առաքման ժամանակ։

«Կարճ ժամանակում սխալն ուղղելու համար կենտրոնական գրասենյակից մեզ ադրբեջաներեն պիտակներ կուղարկեն», — նշել են ընկերությունից։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее