▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում դժգոհ են Մինսկի խմբի համանախագահների արձագանքից

Պաշտոնական Բաքվի քայլերը բացահայտում են Ադրբեջանի դժգոհությունը կապված հուլիսի 4-ին արցախաադրբեջանական սահմանին գրանցված զինադադարի խախտման հերթական փաստի առիթով,որի արդյունքում զոհվել են նաև Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղի երկու բնակիչ...
Բաքվում սպասում էին,որ Մինսկի խմբի համանախագահները ազերիամետ հայտարարությամբ հանդես կգան... Սակայն,Արցախի ՊՆ-ի կողմից ներկայացված ապացույցները բավարար են եղել,որ Մինսկի խմբի համանախահաները կրկին հանդես գան անհասցե և լղոզված հայտարարությամբ... Ասեմ,որ Բաքվում պետք է ուրախ լինեին այդ փաստից...Բայց տես,որ 2-մյա աղջնակի զոհվելը Իլհամ Ալիևը շոուի է վերածել և ցանկանում է դիվիդենտներ ստանալ...
Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Սպորտի և երիտասարդության նախարարությունը և կոչ է արել երիտասարդներին բողոքի քայլերդ կազմակերպել դեպի ԱՄՆ-ի,Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպանատներ...
Այսինքն,հենց իշխանություններն են ուղորդում երիտասարդներին բողոքի,այնինչ,եթե նույն երիտասարդները հավատային պաշտոնական Բաքվի տեսակետին,ապա իրենք ինքնաբուխ կկազմակերպեին այդ քայլերը... Չնայած,Ադրբեջանում ահավոր վախենում են առանց իշխանությունների թույլտվության որևէ հանրային միջոցառում,այդ թվում նաև հանարհավաքներ և քայլերդեր կազմակերպել...
Սեփական ժողովրին Իլհամը շների նման հրահանգել է "ֆաս"՝հարձակվելու Բաքվում Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների վրա...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее