Բաքվի կենտրոնական` Իչերիշեհեր թաղամասում օրը ցերեկով հարձակվել, ծեծի ենթարկել եւ թալանել են Մեծ Բրիտանիայի 47-ամյա քաղաքացի Լայլա Գրուբոնին, որն աշխատում է TTE Petrofac ընկերությունում:
milli.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ ավազակները գողացել են արտասահմանցու դրամապանակը, որ մեջ 700 դոլար է եղել: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: