▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանտերը դատարկ չպետք է մնան.քաղբանտարկյալներին պետք է փոխարինեն նրանց դեմ վճիռ կայացնողերը

-Բոլոր նրանք, ովքեր ազատազրկվել են քաղաքական նկատառումներով, նոր իշխանությունը նրանց պետք է ազատ արձակի: Իսկ բանտային խցիկները դատարկ չպետք է մնան: Անհրաժեշտ է տեղափոխել նրանց, ովքեր քաղաքական կալանավորներին ազատազրկել են, կայացրել քաղաքական վճիռ: Այսպես պետք է անել, որպեսզի այսօրվա իշխանությունն ականջին օղ անի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ համաձայնելով Ազատ Արշակյանի կարծիքի հետ՝ նշեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, պետք է խափանման միջոցը փոխվեր:

-Նրանց պետք է ազատ արձակեին, որ մենք էլ հանգիստ լինեինք,-նկատեց Գ.Եղիազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее