▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացարձակ ապատեղեկատվություն է. Քաղաքապետարանի պաշտոնյան արձագանքում է

Երևանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածվել է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով:

 

 

 

 

 

Քանի որ Երևանի քաղաքապետարանը տվյալ ընկերության հետ ունի որոշակի պայմանագրային հարաբերություններ, ակտիվիստը մեկնաբանել է դա իբրև Երևանի քաղաքապետի դեմ քրեական գործի հարուցում, ինչը բացարձակ ապատեղեկատվություն է:

Ինչպես մայիսի 24-ին արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանելու, մեկ անգամ ևս շեշտեմ, որ թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով-մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Վերոնշյալը հաշվի առնելով հորդորում եմ զերծ մնալ անհարկի շահարկումներից և ավելորդ հուզականությամբ չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացին» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее