▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակով դիմում են նախագահին՝ թանգարանի համար

Բաց նամակ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծարգո’ նախագահ՝ Արմեն Սարգսյան։ Հայաստան աշխարհը լինելով բազմահարուստ երկիր, մենք անվանում ենք քարերի, լեռների, շախմատի, դարբինների, տաղանդների երկիր։

Այս ամենին ես կավելացնեմ նաև գրերի երկիր։ Իսկ մեր գրերից մեկի գրիչը, և գեղանկարի վրձինը բռնել է մեծ հայ, լուսահոգի Աղասի Այվազյանը։

Տեսակ, որի գրականությունը ժողովուրդն արդեն անվանել է Այվազյանական։ Իսկ գեղանկարներն ու հրապարակախոսությունները, առանձնացվել ու գնահատվել, որպես այլախոհություն դոգմաներին ու տաբուներին։

Աղասի Այվազյանի ստեղծագործությունները այս պահին և արդեն տևական ժամանակ է, գտնվում է անմխիթար, անտեսված, տառացիորեն փչանալու և վերանալու եզրին։

Խնդրում ենք, որպես ՀՀ նախագահ հետևողական, և սրտացավ լինել այս խնդրին։

Հատկացնել տարածք մայրաքաղաքում, և այդ տարածքում ձեր ձեռքով դնեք մեծ Այվազյանի թանգարանի առաջին քարը, այն ձեռքով՝ որով ողջունել եք Կարեն Դեմիրճյանին։

Խնդիրը լուրջ է և համազգային։ Ժողովրդավարական երկրում, ժողովրդի  ազգային սեփականությունը պետք է պահպանվի պետական մակարդակով։

Պարո՛ն նախագահ Աղասի Այվազյանի ամեն մի արձակ, դրամա, սցենար, գեղանկար և հրապարակախոսություն մի խրամատ է, զինվոր է, օրօրոց է, դասագիրք է, մի մեծ գաղափարախոսություն, և աբսուրդ իրականությանը ոտնատակ տված պետականության հիմք։ 

Հարգանքներով և արձագանքի սպասումով՝   Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ղեկավար , ռեժիսոր Հայկ Բաբայան :                                                                       

Հիշեցնենք, որ Աղասի Այվազյանի կինը`Գրետա  Վերդիյանն ավելի վաղ Asekose.am-ին տեղեկացրել էր, որ  Աղասի Այվազյանի արխիվն անմխիթար վիճակում է գտնվում,  նրա թողած ժառանգությունը պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու համար տուն-թանգարան հիմնելու ցանկություն ունի, սակայն գումար չլինելու պատճառով ստիպված է վաճառել Աղասի Այվազյանի կտավները: Միաժամանակ, տիկին Վերդիյանը չէր ցանկանում, որ կտավները երկրից հանվեն:            

Կարդացեք նաև`Աղասի Այվազյանը Հայաստանին պետք չէ, հույսս կորցրել եմ. գրողի այրին օլիգարխներին է դիմում

Ինչպես է Աղասի Այվազյանի կինն ուզում հավերժացնել ամուսնու հիշատակը. գրողի այրին օգնության կարիք ունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее