|
Նիկոլ Փաշինյանի հայտնի աջակից Ռուստամն այսօր ևս Հովհաննավանքում է։ Լրագրողի հետ զրույցում նա իրեն ագրեսիվ էր պահում ու վիրավորական արտահայտություններ հնչեցնում․ «Եկել եմ խոսամ, որպեսզի դու՝ որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող, խեղաթյուրես, սարքես համասեռամոլ, բայց մի օր ազատ օր եմ վերցնելու՝ կասկածներդ ցրեմ ու մի հատ էլ թքեմ երեսիդ։ Էսօր հեռու ես մնում ինձնից, տականք»,- ասում էր նա։ Լրագրողը նշեց, որ ինքն այդպիսի բան չի ասել ու իրավապահներից պահանջեց բերման ենթարկել քաղաքացուն։ *** |
|
Լրագրողը իրավապահներից պահանջեց Փաշինյանի աջակցին բերման ենթարկել․ «Չեք տեսնում՝ ինչե՞ր է իրեն թույլ տալիս։ Եթե կանգնած լսում եք ու կարգի չեք հրավիրում էդ անձին, ուրեմն բոլորդ արժանի եք նրան, աջակցում եք Փաշինյանի աջակցին»։ «Սպասեք, վիճաբանության չենք գնում, եթե խնդիր կա, կարգավորենք։ Ես կզրուցեմ նրա հետ՝ իր կողմից հետագայում նման վարքագիծը բացառելու համար»,- ասաց ոստիկանը։ *** |
|
«Մենք զրուցեցինք քաղաքացու հետ, եթե դուք չմոտենաք, նա իր նախաձեռնությամբ այլևս չի մոտենա ձեզ ու ինչ–որ արտահայտություններ չի անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանը՝ հավելելով․ «Խնդրում եմ այդ մարդուց հարցազրույց մի վերցրեք»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի աջակից Ռուստամը վիրավորել է լրագրողին։ |
«Ազատ օր եմ վերցնելու՝ կասկածներդ ցրեմ ու մի հատ էլ թքեմ երեսիդ»․ Փաշինյանի աջակիցը՝ լրագրողին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


