▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարին բուհերի համար ճգնաժամային է. Արայիկ Հարությունյան

 

«Մենք պետք է այնպես անենք, որ աշակերտը կրկնուսույցի կարիքը չունենա։ Ավագ դպրոցի զարգացման վրա մի շարք գործոններ են ազդում, մասնավորապես, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թերի զարգացվածությունը, ծրագրերի բովանդակության բացակայությունը, մեթոդների թերի լինելը։ Այս ամենն ազդելու է որակի վրա, ուստի ճիշտ են նշում ծնողներն ու աշակերտները, որ երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Դիմորդների քիչ քանակի և բազում թափուր տեղերի վերաբերյալ էլ նախարարը նշեց, որ բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենա.

«Այս տարին բուհերի համար ճգնաժամային է։ Թեև այդ ընդունելությունը 6 տարի շարունակ հետապնդելու է բուհերին, իսկ դա ազդելու է դրույքների վրա, ծանրաբեռնվածությունների վրա։ Դեմոգրաֆիան ազդում է իհարկե, բայց պետք է ամեն ինչ անենք, որ որակի վրա չազդի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее