▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կոչումով ես հետ եմ վերադարձնում ծնողներիս այն սերը, ջերմությունը, տարիները, որոնք նվիրել են ինձ. Էմմա Պետրոսյան

Life.panorama.am-ը գրում է. Մայիսի 28-ին Առաջին Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստների: 

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել երգչուհի Էմմա Պետրոսյանը՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:

Կարեւոր գնահատանքի եւ կոչմանը արժանի լինելու պատվի մասին վաստակավոր արտիստուհու հետ զրուցել է կայքը:

-Տիկին Պետրոսյան, օրերս Ձեզ շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը, ինչը, թերեւս, յուրաքանչյուր արիստին գնահատված լինելու զգացողություն է տալիս: Ինչ խոսք, սա ցանկալի գնահատական էր, բայց հետաքրքիր է՝ այն Ձեզ համար սպասելի՞ էր արդյոք:

- Անկեղծ ասած, վերջին տարիներին ինձ շատ էին հարցնում, թե արդյոք ունեմ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Այնպես չէր, որ շատ էի տխրում, որ չունեմ, քանի որ ներաշխարհիս եւ տիեզերքիս հետ միշտ զրույց ունեմ, ու հենց այդ զրույցներից ելնելով՝ ունեի իմ պատասխանը՝ գուցե դեռ իմ ժամը չէ: Ես իսկապես հավատում եմ, որ ամեն մարդ իր ժամն ունի այս կամ այն իրադարձության համար: Այնուհանդերձ, զգացմունքային տեսանկյունից, իհարկե, սպասում էի այս կոչմանը, բայց մյուս տեսնակյունից՝ ոչ: Այսօր շատ երջանիկ եմ այս կոչման համար, այսօր արդեն իմ սպասելիքների պատասխանն ունեմ: Գուցե իմ ժամն էլ հենց հիմա էր, այնպես որ շնորհակալ եմ իմ ստացած վաստակի համար: Ի դեպ՝ պարտադիր պետք է նշեմ, որ այս կոչումով ես հետ եմ վերադարձնում ծնողներիս այն ամենը՝ սերը, ջերմությունը, տարիները, որոնք նվիրել են ինձ: Այս կոչումն էլ իմ հերթին նվիրում եմ ծնողներիս եւ դա անում եմ մեծագույն հպարտությամբ, սա իմ պատասխանն է նրանց, վերադարձն է՝ իմ ապրելու եւ արարելու դիմաց:

-Իհարկե, արտիստի համար հանրության սերն ու ծափահարությունները շատ ավելի կարեւոր են, սակայն կոչումներն ու մրցանակները եւս պետք են: Ի՞նչ դեր ունեն Ձեզ համար մրցանակները:

- Դուք շատ կարեւոր միքտ ասացիք, իհարկե, առաջին հերթին արտիստին պետք է, որ հանրության կողմից սիրված ու գնահատված լինի: Այդտեղից է սկսվում քո ով լինելը, անելիքներիդ նպատակները: Վերջին տարիներն իրենց մեջ մի փոքր սխալներ են պարունակում. Հեռարձակման խնդիր կա, գնահատականն էլ գալիս է ինֆորմացիայից: Ստացվում է, որ ում շատ են հեռարձակում, ուրեմն նա ավելի շատ է սիրված, կամ ավելի շատ է արժանի: Այստեղից փոքր-ինչ տարաձայնություն է առաջանում: Ինքս կարծում եմ, որ այն, ինչ անում ես անկեղծ ու ազնիվ նկատառումներով, դրանք պետք է գնահատված լինեն: Իհարկե, արտիստի կյանքում այսպես կոչված դադարները շատ պետքական են ու շատ մարդկային, բյաց չի նշանակում, որ այդ դադարների ժամանակ դու առհասարակ չես գործում: Նշածս շրջանները եւս արտիստի համար կարեւոր են, սակայն այդ դադարների ընթացքում ծնվում են մարդիկ, որոնց հաճախակի հեռարձակումը հանրության շրջանում բերում է այն մտքին, թե նա է արժանի մրցանակների: Այստեղ գնահատական տալու հակասություն է առաջանում: Այնուհանդերձ, ինձ համարում եմ բավարար մարդ ու արտիստ, քանի որ ունեմ իմ լսարանը, ես սիրում եմ իմ հանդիսատեսին, այն ինձ ապրեցնում է, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Ես չեմ աշխատում հենց այնպես աշխատելու կամ քանակ ապահովելու համար: Ես գործում եմ, քանի որ յուրաքանչյուր ելույթ համարում եմ զրույց հանդիսատեսի հետ: Ես զգում եմ, որ սիրված եմ եւ դրա համար իսկապես շնորհակալ եմ:

 Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее