Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Գրեթե չորս տասնամյակ Hermes-ի տղամարդկանց հագուստի գծի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում աշխատելուց հետո հայազգի դիզայներ Վերոնիկա Նիշանյանը Փարիզում ներկայացրել է իր վերջին հավաքածուն՝ փակելով նորաձևության տան պատմության մի ամբողջ փուլ, գրում է Reuters-ը։
71-ամյա Նիշանյանը պատրաստվում է ստեղծագործական ղեկը փոխանցել երիտասարդ բրիտանացի դիզայներ Գրեյս Ուելս Բոններին։
Նիշանյանը հավաքածուում միավորել է նաև սեփական ստեղծագործական անցյալը․ ցուցադրվել են նախորդ տարիների նմուշներ՝ 2003 թվականի վերնաշարված գծերով մուգ կապույտ կաշվե կոստյումը և դեռ 1991 թվականին ստեղծված հորթի կաշվից կոմբինեզոնը։
Նարնջագույն և դեղին բաճկոնները հավաքածուին հաղորդել են գունային շեշտադրումներ։ Ցուցադրությունը տեղի է ունեցել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում՝ Palais Brongniart-ում։ Միջոցառումը սովորականից ավելի աստղային կազմ է ունեցել այն բրենդի համար, որը հայտնի է իր զուսպ հաղորդակցությամբ և հանրային դեմքերից խուսափող քաղաքականությամբ։

Ցուցադրության ավարտին Նիշանյանը բեմ է դուրս եկել փակելու շոուն՝ արժանանալով երկարատև հոտնկայս ծափահարությունների։


